Երևանի Դ. Վարուժանի անվան դպրոցը մրցույթ է հայտարարել ֆիզիկայի և ռուսաց լեզվի ուսուցչի թափուր տեղի համար
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (10ժամ) և ռուսաց լեզվի /14ժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- Դիմում(Ձև 1), մեկ լուսանկար 3 × 4 չափի
- Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ(դիպլոմ)
- Անձը հաստատող փաստաթուղթ
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. սեպտեմբերի 25-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 14:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 13-ին ժամը 13:30, Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան, Սեբաստիա 19:
Տեղեկությունների համար զանգահարել 010741461 հեռախոսահամարով: