Բաժիններ՝

Թալիբները Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններ պահպանելու ցանկություն են հայտնել

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումն անհրաժեշտ է համարում թալիբների կողմից նշանակված Ամիր Խան Մութաքիի կառավարության արտաքին գործերի նախարարի այցերը Ռուսաստան, Չինաստան եւ Իրան, բայց այդ պլանների մշակումը պետք է ընթանա այդ երկրների հետ համատեղ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը։

«Ես անհրաժեշտ եմ համարում այցերն այդ երկրներ եւ դրանց հետ քաղաքական հարաբերությունների պահպանումը, բայց դա պետք է լուծվի այդ երկրների հետ երկկողմ կապերի ընթացքում: Այցերը պլանավորվում են, բայց դրանք երբ պետք է կայանան, լուծվելու են երկկողմ մակարդակով, երկրները երկկողմ մակարդակով պետք է քննարկեն այդ այցը»,-նշել է Շահինը:

Խոսելով Աֆղանստանի արտասահմանյան ներկայացուցչությունների աշխատակիցների կազմի փոփոխության հնարավորության մասին՝ նա նշել է, որ փոփոխություններն արվելու են այդպիսի անհրաժեշտության առկայության դեպքում՝ կախված ԱԳ նախարարության նոր ղեկավարության որոշումներից:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է։

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: ԱԳ նախարարության ղեկավարն է դարձել Ամիր Խան Մութաքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս