Բաժիններ՝

Քաբուլում ՄԱԿ-ի աշխատակիցներով երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել. ԶԼՄ

ՄԱԿ-ի՝ Աֆղանստանն անցած ամիս լքած աշխատակիցներով երկու ինքնաթիռներ վայրէջք են կատարել Քաբուլի օդանավակայանում, հայտնել է Al-Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնյային: Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՄԱԿ – ին պատկանող երկու ինքնաթիռներ՝ ՄԱԿ-ի խմբերով, որոնք անցած ամիս լքել են (Աֆղանստանը – խմբ.), վայրէջք են կատարել (Քաբուլի օդանավակայանում – խմբ)», – հայտարարել Է պաշտոնյան:

Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս