Բաժիններ՝

Թուրք լրագրողը քրդական հարցի մասին գիրք է հեղինակել

Ավելի քանի հինգ տարի Շվեդիայում բնակվող թուրք լրագրող Ջենգիզ Չանդարը Ստոկհոլմի համալսարանի թուրքագիտության ինստիտուտում (SUITS) իրականացրած ուսումնասիրության արդյուքում գիրք է հրատարակել քրդական հարցի թեմայով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիայի առաքելության անհնարինությունը․ պատերազմ և խաղաղություն քրդերի հետ» (Turkey’s Mission Impossible: War and Peace with the Kurds) գիրքը հրատարակվել է անգլերենով։

40-ամյա լրագրողական աշխատանքի հարուստ փորձ կուտակած Չանդարը 1991-1993 թվականներին եղել է Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալի հատուկ խորհրդականը։

Վերջերս նաև հրատարակել է Չանդարի հեղինակած մեկ այլ գիրք՝ «Թուրքիայի նեոօսմանական պահը․ Եվրասիականության ոդիսականը» (Turkey’s Neo-Ottomanist Moment-A Eurasianist Odyssey…) գլխագրով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս