Բաժիններ՝

Աջափսանդալ՝ գաղտնի բաղադրիչով

Բաղադրիչներ

1. Սմբուկ – 1 կգ
2. Քաղցր պղպեղ – 500 գ
3. Սոխ – 500 գ
4. Դդում – 500 գ
5. Բուսական յուղ – 30-40 մլ
6. Լոլիկ – 500 գ
7. Սխտոր, համեմ, մաղադանոս, կարմիր ռեհան
8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Սմբուկները, պղպեղը, սոխը և դդումը մաքրել, խորանարդաձև կտրատել: Բանջարեղենը տապակել բուսայուղի մեջ:

Կարդացեք նաև

2. Լոլիկները կեղևազրկել և հարել բլենդերով:

3. Կանաչիները մանր կտրատել: Ավելացնել բանջարեղենին և լցնել տոմատի խյուսը: Խառնել և դնել ցածր կրակի վրա: Համեմել աղով և սև պղպեղով: Շոգեխաշել, մինչև պատրաստ լինելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս