Կհաղթենք հանուն Տիտոյի. Բուսկետս
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտնել է, որ նրա թիմը մտադիր է հաղթել «Վալյադոլիդին»՝ աջակցելով սեփական մարզիչ Տիտո Վիլանովային:
«Այս երեք միավորները մեզ շատ պետք կգան: Ոչ միայն մրցաշարային դրության, այլ նաև Տիտոյի համար: Մենք պարտավոր ենք հաղթել, քանի որ այլ տարբերակ չկա:
Բոլոր այս բացասական նորությունները մեզանից ուժեր են խլել, բայց ես վստահ եմ, որ մենք կհավաքվենք և գերազանց ֆուտբոլ ցույց կտանք», – Բուսկետսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը