Գողություն՝ հովվի տնակից
Ոստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Մեղվահովիտ գյուղի մի բնակիչ հուլիսի կեսերին գողություններ է արել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերվեցին ապացույցներ, ճշտվեց տղամարդու ինքնությունը: Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա բնակիչը հայտնաբերվեց և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց բաժին: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է, որ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր ամառային արոտավայրի՝ բնակության համար նախատեսված վագոն-տնակը և գողացել երկու հեռախոս ու լիցքավորման սարք:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: