Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ. ՀՀ ՄԻՊ
ՄԻՊ ֆեյսբուքյան էջում ներկայացված է Արման Թաթոյանի Սյունիք այցի մասին պատմող տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ:
Շատ բնակիչներ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված:
Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ:
Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»: