Նարնջի և կիտրոնի հյութ, որն ակնթարթորեն հագեցնում է ծարավը
Բաղադրիչներ
1. Նարինջ – 4 հատ
2. Կիտրոն – 2 հատ
3. Ջուր – 5 լ
4. Շաքարավազ – 400 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ ջուր լցնել: Երբ այն եռա, ավելացնել շաքարավազը: Լավ խառնել և նորից հասցնել եռման: Հետո թողնել, որ ջուրը սառչի մինչև 20-30 աստիճան:
2. Նախապատրաստել մրգերը: Խորը թասի մեջ տեղավորել մրգերը, վրան եռացրած ջուր լցնել և թողնել 3 րոպե, որպեսզի ավելորդ դառնությունը վերանա:
3. Նարինջը և կիտրոնը շերտատել կեղևի հետ միասին: Հեռացնել կորիզները: Նարինջը և կիտրոնն անցկացնել մսաղացով կամ հարել բլենդերով:
4. Կիտրոնի և նարնջի խյուսը լցնել խորը թասի մեջ, ավելացնել օշարակը: Թողնել սենյակային ջերմաստիճանում 5-6 ժամ:
5. Պատրաստի զանգվածը քամել թանզիֆի միջոցով: Ստացված հյութը լցնել ապակե տարաների մեջ և պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը