Բաժիններ՝

Կես տարվա ընթացքում Վրաստանում վթարներից զոհվել է 189 մարդ

2021 թվականի վեց ամսվա ընթացքում Վրաստանում վթարներից զոհվել է 189 մարդ, որոնց թվում՝ երեք երեխա: Այս մասին հաղորդվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:

Ընդամենն այդ ժամանակաշրջանում Վրաստանում տեղի է ունեցել 2762 վթար՝ ծանր հետեւանքներով, որոնց հետեւում է քրեական պատիժը:

Բոլոր վթարների կեսը բաժին է ընկնում Թբիլիսիին: Մնացած ճանապարհատրանսպորտային պատահարները տեղի են ունեցել տարածաշրջաններում: Վրաստանի ներքգործնախարարությունը նաեւ ներկայացնում է կես տարվա ընթացքում վթարներից տուժածների վիճակագրությունը՝ 3595 մարդ, որոնց թվում կա 376 երեխա:

Միեւնույն ժամանակ նշված ժամանակաշրջանում Վրաստանում կատարվել է հետիոտների վրա 705 վրաերթ, որոնց հետեւանքով զոհվել է 33 մարդ, տուժածները բազմապատիկ ավելի են՝ 672, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս