Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 2676 նոր դեպք
Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում արել են կորոնավիրուսի 25․730 թեստ, 13․637-ը՝ հակագենի, 12․93-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 2676 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է Stopcov.ge. կառավարական կայքը:
Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 484․254 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 4119 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 425․651 հիվանդ:
Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 30, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 6436 հիվանդ:
2676 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 958-ը, Աջարիայում՝ 538, Իմերեթում՝ 319, Քվեմո Քարթլիում՝ 115, Շիդա Քարթլիում՝ 80, Գուրիում՝ 77, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 161, Կախեթում՝ 297, Մցխեթ-Մթիանեթում՝ 43, Սամցխե-Ջավախքում՝ 74, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 14:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 52․141-ի, նրանցից 6986-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1421-ի վիճակը ծանր է, նրանցից 303 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 3463 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 41 հազար 692 մարդ բուժընթաց է անցնում տանը:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 76 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 47․500-ը:
Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), օգոստոսի 15-ի տվյալներով, կազմում է 10,4 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 10,47 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 11,09 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: