![](/banners/BeFunky-design.jpg)
Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/image-7.jpg)
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ, քննարկել գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Արշակ Կարապետյանը նշել է, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները։