Կաթնաշոռային թխվածք՝ սպիտակաձավարով և վանիլինով
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 500 գ
2. Ձու – 3 հատ
3. Սպիտակաձավար – 5 ճ/գ
4. Շաքարավազ – 3 ճ/գ
5. Վանիլին – 1 թ/գ
6. Փխրեցուցիչ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
2. Բոլոր բաղադրիչները խառնել, բացի ձվի սպիտակուցից:
3. Առանձին թասի մեջ հարել ձվի սպիտակուցը 1 պտղունց աղի հետ և զգուշությամբ խառնել կաթնաշոռային զանգվածին:
4. Պատրաստի զանգվածը լցնել յուղապատ կաղապարի մեջ և թխել 45 րոպե, մինչև թխվածքի ոսկեգույն դառնալը:
5. Թխվածքը մատուցել տաք վիճակում, թթվասերով կամ մուրաբայով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը