Սպագետի ալլա Պուտանեսկա
Բաղադրիչներ
1. Ձիթայուղ – 50 մլ
2. Սխտոր – 4 պճեղ
3. Լոլիկ – 1 բանկա
4. Կալամատա – 100 գ
5. Անչոուսի փափկամիս – 3 հատ
6. Կապար – 1 ճ/գ
7. Չորացրած խնկածաղիկ – 1 թ/գ
8. Աղացած կարմիր պղպեղ – 1/2 թ/գ
9. Սպագետի – 500 գ
10. Մաղադանոս – 10 գ
11. Պարմեզան – 100 գ
12. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Տապակի մեջ տաքացնել ձիթայուղը միջին կրակի վրա: Ավելացնել մանր կտրատված սխտորը և անչոուսը, թողնել 1 րոպե:
2. Ավելացնել սերմերը հեռացրած լոլիկը, կիսած կալամատան, կապարը, խնկածաղիկը և պղպեղը: Սոուսը հասցնել եռման: Խառնելով եփել մոտ 8 րոպե, մինչև սոուսի պնդանալը: Աղ և պղպեղ ցանել:
3. Սպագետին եփել, քամել և վերադարձնել կաթսայի մեջ: Ավելացնել սոուսը և կտրատված մաղադանոսը: Դնել կրակի վրա մի քանի րոպե, որպեսզի սպագետին ներծծվի սոուսով: Մատուցել քերած պարմեզանով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը