Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 միլիոնը:  Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀԿ-ի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ օգոստոսի 5-ի Երևանի ժամանակով ժամը 20:08-ի դրությամբ, ԱՀԿ-ում տեղեկություններ են ստացվել կորոնավիրուսով 200 174 883 վարակվածների և 4 255 892 մահացածների մասին: Վարակվածների թիվը մեկ օրում աճել է 658 630-ով, մահվան դեպքերը՝ 10 215-ով:

ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում վարակվածների և մահացածների մասին միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրվում են պետությունների կողմից:

Ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում ՝ 35 125 227, որին հաջորդում են Հնդկաստանը (31 812 114), Բրազիլիան (19 985 817), Ռուսաստանը (6 379 904), Ֆրանսիան (6 068 252), Մեծ Բրիտանիան (5 952 760), Թուրքիան (5 822 487), Արգենտինան (4 961 880), Կոլումբիան (4 807 979), Իսպանիան (4 545 184), Իտալիան (4 369 964) և Իրանը (4 019 084):

Մահվան ելքերը ամենից շատ են ևս ԱՄՆ-ում՝ 609 613, երկրորդ տեղում Բրազիլիան է (558 432), երրորդում ՝ Հնդկաստանը (426 290), այնուհետև հաջորդում են Մեքսիկան (241 936), Պերուն (196 598), Ռուսաստանը (162 509), Մեծ Բրիտանիան (130 000), Իտալիան (128 136), Կոլումբիան (121 484), Ֆրանսիան (110 969), Արգենտինան (106 447) և Ինդոնեզիան (102 375):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս