Բաժիններ՝

Տոկիոն երկրորդ օրն անընդմեջ նորացրել է կորոնավիրուսով օրական վարակումների հակառեկորդը

Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 3 177 դեպք, ինչը դարձել է հերթական հակառեկորդը: Այդ մասին է վկայում վիճակագրությունը, որը հուլիսի 28-ին հրապարակել է Տոկիոյի վարչակազմը։

Նախորդ առավելագույնն արձանագրվել էր հուլիսի 27-ին՝ 2 848 դեպք: Վիճակագրության տվյալներով՝ առավել թվով վարակումներ հաստատվել են 20-ից մինչեւ 30 տարեկան անձանց շրջանում՝ 1 078 դեպք: Տոկիոյի՝ 65 տարեկանից բարձր բնակիչներին բաժին է ընկնում ախտահարման դեպքերի 95 տոկոսը: Ծանր վիճակում է գտնվում 80 վարակված, մեկ օր առաջ այդ խումբն 82 հոգի էր: Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, հուլիսի 28-ի առավոտյան մեկնաբանելով մայրաքաղաքում վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մայրաքաղքի երիտասարդությանը հորդորել է հնարավորինս արագ պատվաստվել նոր կորոնավիրուսի դեմ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում հենց 20-ից մինչեւ 40 տարեկան տարիքային խմբին: Նահանգապետն ընդգծել է, որ տարեց մարդկանց շրջանում ծանր դեպքերի թիվն զգալիորեն նվազեսլ է՝ դա բացատրելով շարոնակվող պատվաստմամբ:

Տոկիոյում օրական աճի դինամիկան գրեթե կրկնապատիկ մեծացել է, հուլիսի 12-ից այստեղ գործում է արտակարգ դրության ռեժիմ՝ մայրաքաղաքային պրեֆեկտուրայում համաճարակաբական իրադրության վատթարացման պատճառով: Այդ ռեժիմը ենթադրում է, մասնավորապես, ալկոլի վաճառքի արգելք հասարակական սննդի օբյեկտներում եւ զանգվածային միջոցառումներ հանդիսականների մուտքի սահմանափակում: Այդ պատճառով Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպական խաղերը տեղի են ունենում առանց հանդիսականների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս