Իրավասո՞ւ է արդյոք Արծրուն Հովհաննիսյանը սահմանի մասին տեղեկություն հաղորդել. Պարզաբանում են ՊՆ-ից․ «Փաստինֆո»

«Փաստինֆոն» գրում է, որ 44 օրյա պատերազմի ընթացքում կեղծ տեղեկություններ տարածելուց եւ հասարակությանը մոլորեցնելուց հետո ընդհատակ անցած Արծրուն Հովհաննիսյանն այսօր վաղ առավոտյան կրկին ակտիվացել է ու սկսել հայտարարություններ անել հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին։

Վաղ առավոտից ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ միայն ՊՆ պաշտոնական հաղորդագրություններն է տարածում, այլ նաեւ «տեղեկություններ» տարածում հայ-ադրբեջանական շփման գծի այլ հատվածների վերաբերյալ, անգամ ուղիղ եթե մտել լարված կետից։

Մասնավորապես, ֆեյսբուքան լայվով Հովհաննիսյանը հայտնել է, թե թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից մեկի վրա, կարողացել է վերցնել դիրքը, բայց դժվարությամբ։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՊՆ՝ հասկանալու, թե ի՞նչ կարգավիճակ ունի Արծրուն Հովհաննիսյանը՝ իրավասո՞ւ է այս գործողությունների մասին պաշտոնական տեղեկություն հաղորդել, ՊՆ-ից հայտնեցին.

«ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները տարածվում են բացառապես պաշտոնական խողովակներով, մասնավորապես` պաշտոնական կայքով»,- նշեցին գերատեսչությունից։

Ասել է՝ թե Ա.Հովհաննիսյանն այսօր լիազորված չէ տեղեկատվություն տարածել ռազմական գործողությունների վայրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031