Բաժիններ՝

Աշխարհում COVID-19-ից մահացությունը մեկ շաբաթում ավելի քան 20 տոկոսով աճել է․ ԱՀԿ

Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակելիությունն աճել է8 տոկոսով, իսկ մահացությունը՝ 21 տոկոսով: Ինչպես հուլիսի 28-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ընդամենն արձանագրվել են ախտահարման ավելի քան 3,8 միլիոն դեպք եւ 69 հազարից ավելի մահացու վախճան, ընդ որում մահացության առաձնապես ուժեղ աճ է արձանագրվել Հարավ – արեւելյան Ասիայում, Հյուսիսայն եւ Հարավային Ամերիկայում։

«Անցյալ շաբաթ (հուլիսի 19-ից մինչեւ 25-ը) հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվը գերազանել է 3,8 միլիոնը, ինչը 8 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:- Միջին հաշվով օրական ստացվել են հաղորդումներ վարակման մոտավորապես 540 հազար դեպքերի մասին, մինչդեռ նախորդ շաբաթ օրական եղել է 490 հազար»: Ըստ որում «կտրուկ աճել է մահացու վախճանների քանակը». մահացել է ավելի քան 69 հազար մարդ, ինչը 21 տոկոսով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ, երբ արձանագրվել էր մահվան 56 հազարից ավելի դեպք: Հուլիսի 19-ից մինչեւ 25-ն աշխարհում հայտնաբերվել են 3 807 939 վարակվածներ եւ արձանագրվել է 69 132 մահացու վախճան:

Հուլիսի 25-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 193 657 729 դեպք եւ հիվանդների մահման 4 154 660 դեպք: Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է Աֆրիկայում (9 տոկոսով), Հարավ – արեւելյան Ասիայում (7 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (4 տոկոսով): Դրա հետ մեկտեղ դրա աճ է արձանագրվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (30 տոկոսով), Արեւմտա – խաղաղօվկիանսյան տարաաշրջանում (25 տոկոսով) եւ Եվրոպայում (3 տոկոսով): Մահացությունն առանձնապես խիստ աճել է Հարավ – արեւելյան Ասիայում (30 տոկոսով), ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (29 տոկոսով):

Մահացու վախճանների քանակի նվազում է նշվել Եվրոպայում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել էավելի քան 1 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 7 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 28 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ – արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 775 հազար վարակվածներ, մահացել է 21 հազարից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել է ԱՄՆ-ը (500 332): Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (324 334), Ինդոնեզիան (289 029), Մեծ Բրիտանիան (282 920) եւ Հնդկաստանը (265 836): ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի է 2020 թվականի հոկտեմբերից այն Հնդկաստանում հայտնաբերվելուց հետո, ընդլայնել է իր աշխարհագրությունը 124-ից մինչեւ 132 երկիր, հաղորդել էՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս