Ինչպես կյանքն ավելի դրական դարձնել. 9 միջոց
Մեզնից շատերը չեն ապրում, պարզապես մասնակցում են կյանքի մրցավազքերին. ավելի լավ աշխատանք, ավելի լավ տուն, ավելի լավ մեքենա և այլ նյութական արժեքներ: Միևնույն ժամանակ, մենք մոռանում ենք այն մասին, թե իրականում որն է մեր կյանքի իմաստը՝ երջանկությունը: Ի վերջո, եթե մենք երջանիկ չենք, ապա բոլոր աշխարհիկ հաճույքները ոչ մի արժեք չունեն:
Cluber-ը ներկայացնում է 9 միջոց՝ կյանքն ավելի դրական դարձնելու համար:
1. Գնահատեք բնությունը
Առավոտյան կամ երեկոյան զբոսանքը բնության գրկում կարող են բարձրացնել տրամադրությունը:
2. Բարի եղեք
Տիեզերքի կանոնն է՝ ինչ տալիս ես, այն էլ ստանում ես:
3. Որքան հնարավոր է շատ ժպտացեք
Ժպտացեք մարդկանց և կստանաք փոխադարձ պատասխան:
4. Երախտապարտ եղեք
Դժգոհելը շատ հեշտ է, փորձեք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեք:
5. Ժամանակը դրական մարդկանց հետ անցկացրեք
Ընկերություն արեք այն մարդկանց հետ, որոնք մթի մեջ լույսի շող են տեսնում:
6. Լավ բաների մասին խոսեք
Փորձեք կենտրոնանալ աշխարհում կատարվող դրականի վրա:
7. Սիրեք ինքներդ Ձեզ
Դուք եք դրականության Ձեր աղբյուրը:
8. Ապրեք այսօրվա օրով
Երբեք չգիտես՝ ինչ է լինելու վաղը, այնպես որ, վայելեք ամեն մի պահը:
9. Հոգ տարեք Ձեր առողջության մասին
Զբաղվեք սպորտով և կերեք առողջ սնունդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը