Բաժիններ՝

Իսրայելի բանակը հավաստել է հարվածը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմակայանին

Իսրայելական կործանիչները հուլիսի լույս 26-ի գիշերը հարված են հասրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմակայանին ի պատասխան հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման հրեական պետության կողմը հրկիզումների նպատակով: Հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմակայանին, որն օգտագործվում է ահաբեկչական գործունեության համար: Հարվածները հասցվել են ի պատասխան իսրայելական տարածքի ուղղությամբ օդապարիկների արձակման հրկիզումների նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Զինվորականները նշել են, որ (ՀԱՄԱՍ-ի) ռազմակայանը գտնվում էր Գազայի հատվածում քաղաքացիական օբյեկտների մոտ, ներառյալ դպրոց»:

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի վճռականորեն դիմակայել ահաբեկչության փորձերին Գազայի հատվածի կողմից»,- հավելել են մամուլի ծառայությունում: Ավելի վաղ պաղեստինյան Al-Aqsa ռադիոկայանը հաղորդել է, որ հուլիսի լույս 26-ի գիշերը Գազայի հատվածում հարձակումների են ենթարկվել այն խմբավորումների դիրքերը, որոնք կապված են այսպես կոչված պաղեստինյան դիմադրության ջոկատների հետ Խան Յունիս եւ Գազա քաղաքների շրջանում: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ պաղեստինյան խմբավորումները պատասխան կրակ են բացել հրեական պետության օդուժի ուղղությամբ: Մայիսի 21-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների միջեւ, որոնք մինչ այդ 11 օր հրթիռահարվածներ են փոխանակել: Դիմակայության զոհ է դարձել ափամերձ միջատարածքի 257 բնակիչ, շուրջ 2 հազարը վիրավորվել է: Իսրայելական կողմից զոհվել է 13 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս