Չինաստանի Հենանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 33-ի
Չինաստանիի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 33-ի, ավելի քան 256 հազար մարդ տեղափոխվել է անվտանգ շրջաններ, աղետի գոտում է գտնվում 3 միլիոնից ավելի մարդ: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել են տեղի խշխանությունները:
Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել 25 զոհվածների մասին Չժենչժոու քաղաքում՝ նահանգի վարչական կենտրոնում, տարերքի չորս զոհերի մասին Գունյի քաղաքում: «Սկսած հուլիսի 16-ից հեղեղումների պատճառով աղետի գոտում է հայտնվել 3,004 մաիլիոն բնակիչ, 33 մարդ զոհվել է, ութն անհայտ կորել, (…) 256 հազար մարդ տեղափոխվել է անվանգ շրջաններ»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
Այնտեղ ճշտվում է, որ ավելի քան 215 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ վնասվել են, նյութական վնասը գերազանցել է 12,2 միլիարդ յուանը (շուրջ 188,9 միլիոն դոլար): Հենանի նահանգում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրեւների պատճառով սկսվել են հորդացումներ: Չժենչժոուի ջրամբարներից մեկի պատնեշի ճեղքման պատճաով նահանգի իշխանությունները սահմանել են արտակարգ իրավիճակի արձագանքման առաջին մակարդակ, իսկ ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունն սպառնալիքի ազգային մակարդակը երրորդից բարձրացրել է մինչեւ երկրորդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: