Հունաստանի կառավարությունը մտադիր է Covid-19-ի դեմ պատվաստել նաև 12-15 տարեկաններին
Հունաստանի կառավարությունը սպասում է պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական կոմիտեի դրական եզրակացությանը`այս շաբաթ 12-15 տարեկանների շրջանում ևս կորոնավիրուսի դեմ պատվաստումներ սկսելու համար: Այս մասին հայտնում է Greek City Times-ը:
Արդեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ճապոնիան և Իտալիան, հաստատել են այս տարիքային խմբի շրջանում պատվաստումը:
Երիտասարդներին պատվաստելը կառավարությունը համարում է վիրուսի դեմ պայքարի կարևոր գործիք: