Բաժիններ՝

95-ամյա թագուհուն նկատել են մեքենա վարելիս

Մեծ Բրիտանիայի թագուհուն նկատել են մեքենա վարելիս իր ագարակի տարածքում: Ինչպես գրում է Daily Mail-ը, Էլիզաբեթ Երկրորդին մեքենայի ղեկին նկատել են հանգստյան օրերին Սենդրինգհեմի կալվածք կատարած անակնկալ այցի ժամանակ:

95-ամյա թագուհին, որը Վինձորի ամրոցում է բնակվելիս եղել ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահից ի վեր, ուրբաթ ուղղաթիռով մեկնել է Նորֆոլկի իր տուն և նախատեսվում է, որ մեկ օր էլ դեռ կմնա այնտեղ:

Թագուհուն մեքենայում երկու տղամարդ է ուղեկցել, որոնցից մեկը ձիերի և ձիարշավի հարցով նրա խորհրդականն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս