Ինչու չի կարելի նախաճաշին վարսակի փաթիլներ ուտել

Մենք հաճախ ենք լսում, որ նախաճաշին վարսակի փաթիլները հաջող օրվա և լավ տրամադրության գրավականն են: Բայց ինչ կլինի, եթե այն ամեն օր ուտեք:

Ինչպես և յուրաքանչյուր մթերք, վարսակի փաթիլից պատրաստված շիլան էլ ունի իր թերությունները, և այսօր մենք դրանց մասին ավելի մանրամասն կիմանանք:

Վարսակը՝ նախաճաշին

Առավելությունները

Վարսակը շիլաների մեջ ալյումինի, բորի և երկաթի պարունակությամբ ռեկորդակիր է: Այն պարունակում է վիտամին B, բիոտին, թաղանթանյութ: Սպիտակուցների պարունակությամբ զիջում է միայն հնդկաձավարին: Վարսակը պարունակում է բնական հակաօքսիդանտներ: Դրա մեջ պարունակվող կալցիումը և ֆոսֆորն անհրաժեշտ են մարդու ոսկրային համակարգի զարգացման համար: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վարսակում պարունակվող բետա-գլյուկանը իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը: Վարսակի շիլան շատ լավ է նաև աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքի համար: Իսկ դրա մեջ պարունակվող խոլինը դրականորեն է ազդում լյարդի աշխատանքի վրա: Այս ամենը վարսակի շիլան դարձնում է իդեալական նախաճաշ:

Թերությունները

Ընկուզեղենը, ընդեղենը և որոշ ձավարեղեն պարունակում են ֆիտինաթթու, որը խանգարում է աղիներում ցինկի, մագնիումի, երկաթի և կալցիումի յուրացմանը: Առանց այդ թթվի օրգանիզմը կարող է յուրացնել 20 տոկոսով ավելի երկաթ և 60 տոկոսով ավելի մագնիում: Սրանք լուրջ թվեր են: Ֆիտինաթթու կա նաև վարսակի մեջ: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է հրաժարվել վարսակից: Բայց նրանք, ովքեր ունեն նյութափոխանակության խանգարում, ունեն պրոբլեմներ՝ կապված ոսկորների և օստեոպորոզի հետ, չի կարելի ամեն օր վարսակի շիլա ուտել: Եվ, առավել ևս, բացարձակ չի կարելի վարսակային դիետա պահել:

Ֆիտինաթթվի պարունակությունը պակասեցնելու համար անհրաժեշտ է վարսակը օգտագործելուց առաջ թրջել: Կօգնի նաև շիլային կիտրոնի հյութ կամ մի քանի գդալ յոգուրտ ավելացնելը:

Որպես ընդհանրացում

Գոյություն չունի մթերք, որը միանշանակ օգտակար է բոլորի համար: Եվ նույնիսկ դրանցից լավագույնները չարժեն, որպեսզի սահմանափակեք դրանով Ձեր սննդակարգը: Կա ժողովրդական իմաստնություն՝ ամեն ինչ չափի մեջ է լավ: Հետևեք այս ասույթին և շաբաթական երկու-երեք անգամ նախաճաշին վարսակ օգտագործելը շատ օգտակար կլինի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս