Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/Kim.jpg)
Քիմ Քարդաշյանը «իր կյանքի լավագույն մարզավիճակում» լուսանկարներ է հրապարակում ինստագրամյան էջում. այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ նկատելով, որ 40-ամյա աստղը նոր լուսանկարներ է հրապարակել Իրինա Շեյքի կողմից Քանյե Ուեսթի մերժված լինելու մասին լուրերի ֆոնին։
Լուսանկարներն արվել են Հիլեն Հիլզում գտնվող 60 միլիոն դոլար արժողության առանձնատանը, որը, ըստ տեղեկությունների, Քիմ Քարդաշյանը պատրաստվում է իրեն պահել ամուսնալուծությունից հետո։
Լուսանկարներում Քիմ Քարդաշյանը կրում է իրեն պատկանող SKIMS ապրանքանիշի սպիտակ տնային հագուստը։ Լուսանկարին կից Քիմ Քարդաշյանը գրել է․ «Հարմարավետ»։