«Երևի կարոտել են նախկին կոլեագներս»․ «Ալֆան» բերման է ենթարկել ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանին՝ Ալֆայի Չիկոյին
Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ա՝ Ալֆայի Չիկոն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ով անցավ ողջ պատերազմը, ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրների, մի քանի լուրջ վիրահատությունների, թե Ապրիլյան ու թե վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում։ Պարգևատրվել է՝
«Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով: Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։ Այսօր «Ալֆան» իրեն բերման է ենթարկում առանց որևէ պատճառի կամ բացատրության, փաստացի կատարելով քաղաքական պատվեր։ Լրագրողը հարցնում է՝ ինչի՞ համար են Ձեզ տանում, ժպտալով ասում ա՝ եսիմ, երևի կարոտել են նախկին կոլեագներս։
Հ.Գ. Երկերոդ նկարը արցած է վիրավորումից կարճ ժամանակ անց»։