Ժամանակը կգա՝ Ջհանգիրյանը նաև լաց կլինի. Արթուր Սաքունց

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի ավարտից հետո Հելսինկյան ՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարցին, թե ի՞նչ է լինելու այն մարդկանց, պաշտոնյաների վիճակը, մասնավորապես ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանինը, ում օրոք երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել, նրանք կանչվելո՞ւ են արդյոք դատարան հարցաքննության, կրո՞ւմ են պատասխանատվություն, թե՞ ոչ, Արթուր Սաքունցը պատասխանել է:

«Ջհանգիրյանը շատ վատ է զգում իրեն: Երբ նա իր վերջին ասուլիսի ժամանակ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել ու հայտարարել, թե՝ «գել էր, աղվես էր, զինդատախազ կա, թող իրենք գտնեն», դա արդեն էական նահանջ էր: Դրա համար նա իրեն հիմա վատ է զգում՝ դատելով այդ խոսքերից: Թե չէ՝ վատ զգալը հո չի՞ նշանակում, որ լաց է լինելու: Չնայած որ ժամանակը կգա, ու իսկապես լաց է լինելու, ու ոչ միայն ինքը»:

Սաքունցը հայտարարել է նաև, որ տուժողների իրավունքների պաշտպանության առումով է աշխատելու ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Երբ գործն ուղարկվի լրացուցիչ քննության, միջնորդելու են, որ դատարան հրավիրեն նաև Գ. Ջհանգիրյանին.

Կարդացեք նաև

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հենց մտավ ուժի մեջ և գործն ուղարկվեց լրացուցիչ քննության, դա նշանակում է, որ այդ քննության շրջանակներում բոլորը, այդ թվում և քննիչները, դատախազները, որոնք հաստատել են մեղադրանքները, բոլորը պետք է հրավիրվեն վկայություն տալու: Որովհետև, ըստ էության, մեղադրանք է առաջադրվել ապացույցների հիման վրա, և այդ ապացույցները համարվել են ոչ օրինական: Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն ունեն այդ մեղադրանքների ապացույցների գործով, նրանք նույնպես պատասխանատվություն են կրելու»:

Galatv.am-ի այն հարցին, թե ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ևս հարցաքննվելո՞ւ է, հատկապես, որ գործում նաև նրա ձեռքով գրված միջնորդագիրը կա՝ հասցեագրված ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, Ա. Սաքունցը պատասխանել է.

«Հրապարակավ ասում ենք՝ «Մատաղիսի» գործով տուժածների իրավունքների պաշտպանությունը վերցնելու ենք մեզ վրա և բոլորին միջնորդելու ենք, որ կանչեն հարցաքննության առնվազն որպես վկա, կտեսնենք, գործի նյութերից որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պաշտոնական դիրքը չարաշահել են կամ կեղծիք են թույլ տվել, քրեական օրենսգրքով կա քրեական պատասխանատվության հոդված, ովքեր աշխատել են արդարադատության դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս