Սուրեն Պապիկյանը խորամանկում է. իշխանությունները չունեն Գյումրիի քաղաքապետի թեկնածու

Այսօր լրագրողները Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել են, թե ունե՞ն արդյոք Գյումրու քաղաքապետի նախընտրած թեկնածու։

«Այս փուլում բարձրաձայնման ենթակա չէ, քննարկումների մեջ ենք, երբ որոշում ունենանք, դրա մասին կասենք։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինտենսիվ աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

168.am-ի տեղեկություններով՝ իրականում Սուրեն Պապիկյանը խորամանկում է. իշխանությունները չունեն Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ու սա լուրջ խնդիր է աշնանը կայանալիք Տարածքային ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ:

Հիշեցնենք, որ իշխանությունները վաղուց են փնտրում քաղաքապետի թեկնածու, բայց նրանց ջանքերը կարծես թե հաջողությամբ չեն պսակվել:

Դեռևս մեկ տարի առաջ 168.amգրել էր, որ իշխանությունները Գյումրիի քաղաքապետի փնտրտուքների մեջ են: Շրջանառվում էր անգամ աշխարհահռչակ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անունը:

Գյումրու քաղաքապետ է ցանկանում դառնալ իշխանական պատգամավոր, Գյումրու բոլոր կադրային հարցերի լուծման «կնքահայր» Կարեն Սարուխանյանը, սակայն, ըստ ամենայնի, նրա թեկնածության վիճելի լինելը հասկանում են անգամ իշխանական թիմում:

Տեսանյութեր

Լրահոս