Կորոնատեռոր պետական գերատեսչություններում. «Կզրկվեք պարգեւավճարներից». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն, պետական բոլոր գերատեսչություններին ներքին հրաման է տրվել, որպեսզի պարտադիր պատվաստվեն Covid-ի դեմ եւ ներկայացնեն տնօրինությանը փաստ` պատվաստման մասին: Հակառակ դեպքում` պետք է աշխատանքից ազատման դիմում ներկայացնեն:
Ըստ նույն աղբյուրների, այլ է իրավիճակն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների շրջանում: Նրանց զգուշացվել է, որ չպատվաստվելու դեպքում, թեպետ չեն ազատվի աշխատանքից, բայց կզրկվեն պարգեւավճարներից, եւ աշխատավարձից կրճատումներ կարվեն»: