Հայկ Գրիգորյանը կազատվի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից. նրան կփոխարինի Արգիշտի Քյարամյանը

Հայկ Գրիգորյանը կազատվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Արգիշտի Քյարամյանը, ով նախկինում զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները:

Հայկ Գրիգորյանին քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Արգիշտի Քյարամյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում:

 

Տեսանյութեր

Լրահոս