ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը կբարձրացնի տնտեսական աճի իր կանխատեսումը
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը 2021 թվականի համար բարձրացնում է 2,9 տոկոս ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:
Տնտեսության զարգացման վերաբերյալ նախարարության գնահատականներն ընթացիկ տարում այսօրվա դրությամբ համարվում են ամենահամեստը: Մի շարք միջազգային կազմակերպություններ իրենց կանխատեսումները բարձրացրել են: ՌԴ կենտրոնական բանկի գնահատականը ևս բարձր է Տնտեսական զարգացման նախարարության գնահատականից. այն կազմում է 3-4 տոկոս:
Ռեշետնիկովը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ տարածաշրջաններ կուղարկի կանխատեսման նախնական տարբերակը: