Բաժիններ՝

Կրասնոդարում վթարային վայրԷջք է կատարել մարդատար ինքնաթիռը

SSJ-100 ինքնաթիռը, որի մեջ գտնվում թր ավելի քան 90 մարդ, վթարային վայրթջք թ կատարել Կրասնոդարի օդանավակայանում գազատուրբինի խափանման պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Ինքնաթիռը… բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարում գազատուրբինի խափանումից հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ օդանավում գտնվում էր 91 մարդ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռն իրականացնում էր Կրասնոդարից Սանկտ Պետերբուրգ չվերթը: Ինքնաթիռը, որը թռչում էր Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար է վերադարձել խցիկի մակափչման՝ սրահ օդի ներմղման հետ կապված խնդրի պատճառով. ուղեւորներն սպասում են ռեզերվային ինքնաթիռի, ավելի ուշ հաղորդել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կրասնոդարից մեկնում էր Սանկտ Պետերբուրգ, օդանավակայանից թռել է 08:50-ին, թռիչքից հետո օդանավի հրամանատարը զեկուցել է խցիկի մակափչման հետ կապված անսարքությունների մասին: Վառելիքի սպառումից հետո ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է Կրասնոդարի բազավորման օդանավակայան: Օդանավում գտնվում էր 91 մարդ: Ավիաընկերությունը ուղեւորներին տրամադրել էռեզերվային ինքնաթիռ»,-հաղորդում է Կրասնոդարն օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Խցիկի մակափչումը գործընթաց է երբ օդ է ներմղվում ինքնաթիռի խցիկ/սրահ՝ մեծ բարձրությունների վրա մարդկանց համար անվտանգ եւ հարմարավետ միջավայր ստեղծելու համար»,-լրագրողներին ճշտել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս