Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել
րևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
«Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կատռույց է ապամոնտաժվել:
Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։
Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ: