«Մեսսին հիացած էր Վեյնալդումի տրանսֆերից»․ գործակալ
Կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի գործակալ Համֆրի Նեյմանը, որը պայմանագիր ստորագրեց ՊՍԺ-ի հետ, ասել է, որ իր հաճախորդը կարող էր հայտնվել «Բարսելոնայում»:
«Նրա համար մեծ հաճոյախոսություն էր, որ Մեսսին հետաքրքրություն ցույց տվեց այս հարցում: Լիոնելն ուրախ էր, որ «Բարսելոնան» աշխատում է տրանսֆերի վրա: Նա հիացած էր այս տրանսֆերով։
Մենք բանակցություններ ենք վարել «Բարսելոնայի» հետ, և սկզբում ամեն ինչ շատ լավ էր թվում: Մենք փորձեցինք համաձայնության գալ, բայց ՊՍԺ-ն շատ հետաքրքրված էր: Պոչետինոն խոսեց նրա հետ այն մասին, թե ինչ դեր է խաղալու թիմում և ինչ է ակնկալում նրանից»,- ասել է գործակալը Here We Go պոդքոստի եթերում:
Սիրարփի Աղաբաբյան