Բաժիններ՝

Սոխի ջեմ՝ պատրաստված գարեջրով և շոկոլադով

Բաղադրիչներ

1. Շատ մանր սոխ շալոտ – 500 գ
2. Սև սալորի չիր (առանց կորիզ) – 100 գ
3. Դառը շոկոլադ – 20-30 գ
4. Մուգ գարեջուր – 1 բաժակ
5. Շագանակագույն շաքարավազ – 3 ճ/գ
6. Մեղր – 2 ճ/գ
7. Բալզամիկ քացախ – 3 ճ/գ
8. Ձիթայուղ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Սև սալորը բարակ շերտատել: Մաքրել սոխը: Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացնել յուղը, լցնել սոխը: Մոտ 10-15 րոպե տապակել միջին կրակի վրա՝ հաճախ խառնելով, մինչև սոխի փափկելը:

Կարդացեք նաև

2. Ավելացնել գարեջուրը, շաքարավազը, մեղրը, քացախը և սև սալորը: Հասցնել եռման և իջեցնել կրակը: Եփել 25-30 րոպե, մինչև սոխի կարամելապատվելը: Ջեմն այդ ընթացքում պետք է բավականին պնդանա:

3. Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ ջեմին ավելացնել կտրատված շոկոլադը: Վերցնել կրակից, մի փոքր սառեցնել և լցնել բանկայի մեջ: Պահպանել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս