«Եթե ձայնագրություն հրապարակելը զիբիլ է, ապա, հարգելի 1-ին նախագահ, ինչո՞ւ ես ուզում, որ Նիկոլը ձայնագրություն հրապարակի»․ Աշոտյան

«Նկատեցի, որ առաջին նախագահը փոքր-ինչ խորամանկեց, որովհետեւ մի կողմից պիտակավորեց նման պայքարը, ձայնագրություն հրապարակելը, իսկ մյուս կողմից դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ իրենց խոսակցության ձայնագրությունը թող հրապարակի»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, թե դրա բովանդակությունը զիբիլ էր։

«Եթե ձայնագրություն հրապարակելը վատ է, գարշելի է, զիբիլ է, ապա, հարգելի 1-ին նախագահ, ինչո՞ւ ես ուզում, որ Նիկոլը ձայնագրություն հրապարակի։ Մենք քեզ հավատում ենք, պետք չի, որ Նիկոլը նման գարշելի բաներ անի։ Իսկ եթե ձայնագրությունը լավ է, ուրեմն լավ է»,– նկատեց Արմեն Աշոտյանը։

Տեսանյութեր

Լրահոս