«Հայե՜ր, այս ո՞ւր ենք հասել, ախր սա արդեն մեզ մեր թշնամու առաջ պառկեցրել, հերիք չէ, հիմա էլ ձեռ է առնում…»․ Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի խեղկատակ եկել ու մի ողջ բիբիլիական ժողովրդի արժանապատվություն զրոյացրել, հերիք չէ, հիմա էլ շարունակում է իր ծուռ և անիմաստ նախընտրական քարոզչությամբ անել այն, ինչ դեռ չի հասցրել անել…
Հայե՜ր, այս ո՞ւր ենք հասել, ախր սա արդեն մեզ մեր թշնամու առաջ պառկեցրել, հերիք չէ, հիմա էլ ձեռ է առնում…
Մենք, վերջապես, ինքնասիրություն ունե՞նք, թե՞ այն ևս արդեն դարձրել ենք այդ խեղկատակի պատանդը… Հասկանո՞ւմ եք, բոլորին ու ամենքին նա նշանակել ու նշանակում է մեղավոր, իսկ ինքը՝ տականք լինելով հանդերձ, շարունակում իրեն պահել որպես երկնային հայտնություն…
Կներեք… ստացվում է խելագարն ինքը չէ, խելագարը հենց մենք ենք՝ բոլորս, որ կարողանում ենք հանդուրժել այն, ինչն անհնար է հանդուրժել…»։