Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը Թուրքիայից ժամանող երկրպագուներին չեն ընդունի
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/f60c07d8bbb1b9_60c07d8bbb1f9.jpg)
Հռոմում հունիսի 11-ին տեղի ունենալիք Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային մրցախաղին կարգելվի Թուրքիայից ժամանող թուրքական քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս որոշումը կայացրել է Իտալիայի կառավարությունը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը և ճամփորդության հետ կապված սահմանափակումները:
Ըստ որոշման՝ խաղի տոմսեր կկարողանան գնել միայն Շենգենյան գոտում բնակության իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները և Եվրամիության երկրի անձնագիր ունեցող էմիգրանտ թուրքերը: