 
                        «Լիգա 1-ը մոլորակի լավագույն առաջնությունը չէ, բայց ես պետք է օգնեմ լիգային աճել»․ Մբապպե
 
                                    ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Ֆրանսիայի առաջնության մակարդակի մասին:
– Արդյո՞ք արդեն գերազանցել եք Լիգա 1-ը:
– Ֆրանսիան մոլորակի լավագույն առաջնությունը չէ, բայց ես պետք է օգնեմ լիգային աճել, քանի որ ես առաջատար խաղացողն եմ: Սա իմ պարտականությունն է:
Ես ու Նեյմարը ՊՍԺ-ի երկու առաջատարներ ենք: Որքան ավելի է կարևորվում ձեր դերը, այնքան ավելի շատ պարտականություններ են ընկնում ձեր վրա: Ես արդեն փոքր երեխա չեմ: Ես Կիլիան Մբապպեն եմ:
– Ո՞րն է ձեր նպատակը ֆուտբոլային կարիերայի համար:
– Նվաճել ամեն ինչ։
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        