Բաժիններ՝

Ֆաուչին ՉԺՀ-ին կոչ է արել տվյալներ հրապարակել Ուհանի ինստիտուտում գիտնականների հիվանդության մասին

Ինֆեկցիոն հիվանդությունների գծով ամերիկացի առաջատար փորձագետ դոկտոր Էնթոնի Ֆաուչին Չինաստանին կոչ է արել հրապարակել այն գրանցումները, որոնք կապված են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում աշխատողների հիվանդության ընթացքի հետ, որոնք կարող էին COVID-19-ով վարակվել դեռ 2019 թվականին: Այդ մասին հաղորդել է Financial Times-ը։

«Ես կցանկանայի ծանոթանալ այն երեք մարդկանց բժշկական գրանցումներին, որոնք, ինչպես հաղորդվում է, հիվանդացել են 2019 թվականին: Արդյոք նրանք իսկապես հիվանդացել են, եւ, եթե այո, ապա ի՞նչ հիվանդությամբ են նրանք հիվանդացել»,-հրատարակությունը մեջբերում է Ֆաուչիի խոսքը: Ինչպես հաղորդվել է, ամերիկան հետախուզության աշխատակիցները Սպիտակ տանը տեղեկացրել են, որ իրենց տնօրինության տակ են հայտնվել դեռ չհետազոտված տվյալներ, որոնք կապված են կորոնավիրուսի համավարակի աղբյուրի հետ:

Նրանք շարունակում են ուսումնասիրել հաղորդագրությունները, որ ինստիտուտի լաբորատորիայի աշխատակիցները կորոնավիրուսով են վարակվել դեռ 2019 թվականին՝ նախքան վիրուսի հայտնաբերման մասին պաշտոնական հայտարարությունը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ամերիկյան հետախուզական ծառայություններին հանձնարարել է՝ «կրկնապատկել ջանքերը» COVID-19-ի առաջացման աղբյուրը գտնելու գործում եւ արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել 90 օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս