Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8832 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 832-ով՝ մինչեւ 5 090 249: Հունիսի 2-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,17 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 265 383 մարդ:

Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 9 020-ով:

Իսկ ընդամենն ապաքինվել է 4 702 599 մարդ Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 92,4 տոկոսը:

Կորոնավիուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 394-ով՝ մեկ օր առաջվա 372-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից վարակից մահացել է 122 267 մարդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,4 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 2 842-ով՝ մինչեւ 1 186 481:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել է 0,24 տոկոս:

Մեկ օր առաջ հայտնաբերվել է 3 669 դեպք: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել է կորնավիրուսի պատճառով 60 մահ, դրանց ընդհանուր թիվը կազմել է 20 237, հետեւում է շտաբի հաղորդագրությունից:

Մեկ օրում ապաքինումից հետո դուրս է գրվել 2 567 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում ապաքինվել Է 1 067 425-ը:

Ներկայումս մայրաքաղաքում շարունակում է բուժումը 98 819 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս