Բաժիններ՝

Աշխարհի փոխչեմպիոնների հետ ոչ-ոքի խաղալը լավ արդյունք է. ֆուտբոլի ընտրանու նորեկ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կարեն Մելքոնյանը խոսել է Խորվաթիայի դեմ ընկերական խաղի մասին:

«Ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել հավաքականում։ Խաղում էինք հզոր մրցակցի հետ, որի կազմում կային բավականին հայտնի ֆուտբոլիստներ։ Առաջին անգամ էի նման անվանի ֆուտբոլիստների դեմ խաղում։ Աշխարհի փոխչեմպիոնների հետ ոչ-ոքի խաղալն, անխոս, լավ արդյունք է։

Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը։ Ամեն ինչ կանեմ ապագայում, որպեսզի կարողանամ հաստատվել այստեղ ու խաղաժամանակ ստանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելքոնյանի խոսքը փոխանցում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս