«Չսատարելը դեռ չեզոքանալ չէ»

ՀՀԿ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու և ոչ մի քաղաքական ուժին չստարելու մասին որոշումները չեն քննարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Քանի որ հարցը չենք քննարկել, որոշակի մեկնաբանություն տալ չեմ կարող: Բայց կարծում եմ, որ որևէ քաղաքական ուժին չսատարելը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ է»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Վերջինս նաև հավելեց, թե ԲՀԿ-ի որոշումները չի որակում որպես չեզոքություն կամ ձեռնպահ կարգավիճակ: «Պետք է համբերել. կուսակցությունը իր ռազմավարությունը ինչ-որ պահին երևացող կդարձնի հասարակության համար: Չսատարելը դեռ չեզոքանալ չէ: Տարբեր մոտեցումներ կարող են առաջանալ՝ արդար ընտրությունների, վերահսկողության համար պայքար և այլն: Այնպես որ՝ ժամանակավրեպ է այս պահին գնահատականներ հնչեցնել»,- նշեց Գ. Սահակյանը:

ՀՀԿ փոխնախագահը նաև չի կարծում, թե Գագիկ Ծառուկյանի որոշումներն «ընտրական բոյկոտ» են. «Քաղաքական տեսակետից հենց այդպես էլ կորոշվեր, որ բոյկոտում են ընտրութունները: Բայց սա բոյկոտ չէ, այլ՝ կուսակցության ռազմավարություն»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ԲՀԿ լրատվական ծառայությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել այն մասին, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու իր թեկնածությունը, և ԲՀԿ-ն չի սատարելու որևէ թեկնածուի:

Տեսանյութեր

Լրահոս