Կուբայական աղցան՝ հավի մսով և ավոկադոյով
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 1 հատ
2. Լայմ – 2 հատ
3. Ավոկադո – 1 հատ
4. Նարինջ – 1 հատ
5. Կարմիր սոխ – 1 հատ
6. Թարմ անանուխ – 10 գ
7. Ձիթայուղ – 90 մլ
8. Հազարի թերթիկներ – 150 գ
9. Աղ, շաքարավազ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հավի միսը բարակ շերտատել և 5-10 րոպե մարինացնել լայմի հյութի մեջ, աղ և պղպեղ ցանել: Այնուհետև տապակել բուսայուղով, մինչև ոսկեգույն կեղև կապելը:
2. Նարինջը մաքրել, հանել բոլոր սպիտակ մասերը, թաղանթները, շերտատել: Սոխը շերտատել, ավոկադոն կիսել, կորիզը հեռացնել, կեղևազրկել և շերտատել:
3. Լայմի հյութը խառնել մանրացրած անանուխի, 60 մլ յուղի, շաքարավազի, աղի և պղպեղի հետ:
4. Խառնել հազարը, հավը, ավոկադոն և նարինջը լայմային սոուսով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը