Կրակային վարժանքնե՞ր, թե՞ հրադադարի խախտում
Տելեգրամյան ալիքները տեղեկություն էին տարածել, թե Տավուշի հատվածում, հայ-ադրբեջանական սահմանին՝ Բերդի ուղղությամբ, կրակոցներ են եղել:
ՀՀ ՊՆ-ից 168.am-ին ասացին, որ իրավիճակը հանգիստ է, կրակային վարժանքներ են մերոնք անցկացնում:
Մեր աղբյուրները, սակայն, հայտնեցին, որ այսօր Չինարի գյուղի մոտակայքում հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ հնչել են: