ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրաձգության հետևանքով զոհեր կան
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնել է Սան Կլարա շրջանի ոստիկանությունը:
«Կարող եմ հաստատել, որ կան մեծաթիվ տուժածներ, այդ թվում և՝ զոհեր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է VTA երկաթգծային ընկերության ներկայացուցիչը, որտեղ էլ տեղի է ունեցել հրաձգությունը:
Նախնական տվյալներով՝ բոլոր տուժածները տվյալ երկաթգծային ընկերության աշխատակիցներ են:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ կրակող անձը չեզոքացված է: Այլ մանրամասներ դեպքի առնչությամբ դեռ չեն հաղորդվում: