Բաժիններ՝

ՀԱՄԱՍ շարժումը հերքել է իր մասնակցությունը Ryanair-ի չվերթի հետ կապված միջադեպին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքում է իր մասնակցությունը Մինսկում Ryanair իռլանդական ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքին, որի մեջ եղել է NEXTA ինտերնետ-ռեսուրսի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչը: Այդ մասին գրում է The Jerusalem Post թերթը։

«ՀԱՄԱՍ-ը հերքում է իր մասնակցությունը Բելառուսում ինքնաթիռի հարկադրական վայրէջքին, չնայած երկրի (Բելառուսի) այն հայտարարություններին, որ ՀԱՄԱՍ-ը հաղորդագրություն է ուղարկել ականապատման սպառնալիքի վերաբերյալ…»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, կիրակի օրը՝ մայիսի 23-ին, Ryanair-ի ինքնաթիռը, որն Աթենքից թռչում էր Վիլնյուս, Մինսկում հարկադրաբար վայրէջք է կատարել ականապատման մասին հաղորդագրությունից հետո: Հետագայում այդ տեղեկատվությունը չի հաստատվել:

Վայրէջքից հետո ձերբակալվել է ինքնաթիռում գտնվող բելառուս ընդդիմադիր ակտիվիստ եւ բլոգեր Ռոման Պրոտասեւիչը՝ NEXTA տեղեկատվական պորտալի ստեղծողը, որը Բելառուսում ճանաչվել է ծայրահեղական, նրան հայտարարվել էր միջպետական հետախուզում. նաեւ ձերբակալվել է նրա ընկերուհին՝ Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանի ուսանողուհի Սոֆյա Սապեգան, որը Ռուսաստանի քաղաքացի է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս