 
                        Նիկոլ Փաշինյանը մեկ ամսով երկարաձգել է իր խորհրդականի գործուղումը Սյունիքի մարզ
 
                                    Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 21-ի n 48-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 21-ի «Ռոբերտ Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղելու մասին» N 48-Ա որոշման 1-ին կետում «մայիսի 24-ը» բառերը փոխարինել «հունիսի 24-ը» բառերով»,-ասված է որոշման մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        