ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հաստատապես չի առաջադրվի

ԲՀԿ-ական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Գագիկ Ծառուկյանը հաստատապես որոշում է կայացրել չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին:

Ծառուկյանը իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ինքը չի կարող առաջադրվել, քանի որ այդ դեպքում «պատերազմ կլինի, նոր մարտի 1, նոր զոհեր», ինչն իրենց համար ընդունելի չէ:

«Պետք է ուժեղացնել կուսակցությունը և պատրաստվել 2017թ. խորհրդարանական և 2018թ. նախագահական ընտրություններին»,- իր կուսակիցներին ասել է ԲՀԿ նախագահը:

Ինչ վերաբերում է նրան, թե ում է պաշտպանելու ԲՀԿ-ն, ապա Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք պահպանելու են չեզոքություն՝ չպաշտպանելով ոչ իշխանության և ոչ էլ ընդդիմության թեկնածուներին: 168.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին ԲՀԿ-ն պաշտոնապես կհայտարարի իր այս որոշման մասին:

Ավելի մանրամասն առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս