Արմեն Հյուսնունց հնգյակը հանդես կգա հայ հեղինակների ջազային ստեղծագործությունների կատարումներով
Արմեն Հյուսնունց հնգյակը մայիսի 25-ին Հայաստանի ճարտարապետների միությունում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ:
Կհնչեն Արմեն Դոնելյանի, Դավիթ Ազարյանի, Արտաշես Քարթալյանի, Խաչիկ Սահակյանի, Վարդան Հովսեփյանի և այլ կոմպոզիտորների գործեր:
Հնգյակի կազմում հանդես կգան Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Արթուր Սողոյանը (կիթառ), Խաչատուր Սավզյանը (բաս), Արման Փեշտմալջյանը (ստեղնաշարային գործիքներ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):
Բոլորովին նոր կազմը՝ Արմեն Հյուսնունց հնգյակը, նպատակ ունի հնչեցնել հայ հեղինակների ջազային ստեղծագործությունները և հանդես գալ պարբերաբար թարմացվող ծրագրով: